Հալածեա, Տէր, զխաւար ի հոգւոյ իմմէ, և զգեցո զլոյս արդարութեան ճառագայթից քոց. զարդարեա երկիւղիւ և զղջմամբ արտասուաց զսիրտ իմ երկնչել ի դատաստանաց քոց, և պահել զամենայն պատուիրանս քո։
Հան, Տէր, զփուշ մեղաց ի սրտէ իմմէ, զի զհոգի իմ հանապազ խոցոտէ և վիրաւորէ. և սերմանեա սերմն բարի ի սրտի իմում՝ աճեցուցանել և պտղաբերել զարդարութեան պտուղն։
Ձգեա, Տէր, զձեռն Քո ի նաւաբեկեալս, որ ընկղմեալս եմ ի խորս չարեաց, և փրկեա զիս ի սաստիկ ծովածուփ բռնութենէ ալեաց մեղաց իմոց։ Սանձեա, Տէր, և կարկեա զխստերախ միտս իմ ի զբաղմանց ունայնութեանց կենցաղոյս։
Աղբերացո տէր` զգլուխ իմ ի բղխումն արտասուաց. լուա ըզթարախ հոգւոյ իմոյ, սրբեա զզգայարանս իմ և զգործողս չարեաց փոխարկեա ի զղջումն ջերմութեան սիրոյ քոյ` զգաստ մարմնով կեալ ի պատուիրանս քո։
Ազատիչդ Քրիստոս, ազատեա զիս ի դառնաշունչ օդոց մեղաց ձմերայնոյ. զխաւարեալ և զսառուցեալ հոգի իմ պայծառացո և ջերմացո, և ցօղեա զցօղ շնորհի ջերմութեան քո ի յանդաստանս մտաց սրտի իմոյ։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...